ՀԾ Վաճառատեղ ԱՆՎՃԱՐ

as trade bigՀայկական Ծրագրեր ընկերությունը թողարկել է ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի ԱՆՎՃԱՐ համակարգ փոքր խանութների համար:
ՀԾ-Վաճառատեղը ապահովում է փոքր խանութների լիարժեք ավտոմատացում:

ՀԾ-Վաճառատեղը hամակարգի համակցումը նոր սերնդի ՀԴՄ-ների և առևտրային սարքավորումների հետ հեշտացնում են վաճառքի գործընթացը` հնարավորություն տալով արագ սպասարկել հաճախորդներին:

ՀԴՄ կիրառող բազմաթիվ կազմակերպություններ, օգտագործելով ՀԾ-Վաճառատեղ համակարգը, հնարավորություն կունենան խուսափել լրացուցիչ, որոշ դեպքերում զգալի ծախսերից, որոնք անհրաժեշտ են վաճառքների ավտոմատացման համակարգեր ձեռք բերելու և ներդնելու համար:

ՀԾ-Վաճառատեղ համակարգով կարելի է կատարել խանութի կարևոր գործառույթները
Վաճառք
  • հաճախորդի արագ սպասարկում
  • գծիկավոր կոդ կարդացող սկաների կիրառում
  • կանխիկ վճարման ընդունում և մանրադրամի հաշվարկ
  • տոկոսային զեղչի կիրառում
  • ապառիկ վաճառք և գնորդների հետ փոխհաշվարկներ
  • ապրանքային կտրոնի տպում
  • նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառում
  • քաշային ապրանքի վաճառք
  • գնացուցակների հետ աշխատանք և տպում
  • գնապիտակների տպում
Գնումներ
  • ապրանքների ձեռքբերում
  • ապրանքների ինքնարժեքի հաշվառում միջին կշռված մեթոդով
  • մատակարարների հետ փոխհաշվարկներ
Հաշվետվություններ
  • ապրանքների գումարա-քանակային շարժ և մնացորդներ
  • ապրանքների վաճառքների գումարային և քանակային ծավալների վերլուծություններ
  • գնորդների և մատակարարների պարտք ու պահանջներ
  • եկամուտ և ծախսեր
  • վերլուծական դիագրամներ
Մեկնաբանություն (0) Դիտումներ: 1613

ViberViber ծրագրին երկու տարի պահանջվեց, որպեսզի հասնի իր գլխավոր մրցակից Skype-ի հետևից: Ծրագիրն այսօր արդեն բավական մեծ հաջողության է հասել և օրեցօր աճող լսարան ունի, սակայն ծրագրի բջջային տարբերակը մինչ այժմ չուներ տեսազանգի հնարավորություն: Viber-ի նոր տարբերակում ավելացվել է այս ֆունկցիան, որը նախկինում հասանելի էր միայն համակարգիչների համար նախատեսված տարբերակում:
Տեսազանգի ֆունկցիան իրականացված է որակյալ ձևով, այնպես որ Viber-ով հնարավոր կլինի վիդեոչաթ անել նույնիսկ թույլ կապի դեպքում:

Ընդ որում` նոր Viber-ը թույլ է տալիս նաև փոխանակվել այցեքարտերով` QR-կոդերի միջոցով: Այդպիսով, ինչ-որ մեկին ընկերների ցանկում ավելացնելու համար բավական կլինի սկանավորել նրա հեռախոսի վրա պատկերված կոդը:

Viber-ի գործադիր տնօրեն Մարկ Թելմոնի խոսքով` սա այս տարվա ընթացքում սպասվող ամենամեծ թարմացումը չէ: Հաջորդ տարբերակներում սպասվում են խաղեր և էլեկտրոնային դրամապանակ, որը պատրաստում է Rakuten ընկերությունը:
Եթե արդեն օգտվում եք Viber-ից, ապա այն ավտոմատ կերպով կթարմացվի, իսկ եթե դեռ ոչ, ապա կարող եք բեռնել այստեղ` iOS, Android:

Մեկնաբանություն (0) Դիտումներ: 1095

Opera CoastOpera Software-ը ներկայացրել է 2014թ. 2-րդ եռամսյակի State of the Mobile Web հաշվետվությունը եւ հայտնում է, որ Opera Coast-ի հայ օգտագործողների թիվը նախորդ եռամսյակում աճել է 21%-ով, իսկ  Android-ի Opera բրաուզերից օգտվողներինը՝ 8%-ով:

Opera-ն նաեւ  Opera Mini բջջային բրաուզերի կիրառության աճ է արձանագրում Հայաստանում: 2014թ. 2-րդ եռամսյակում ցուցանիշը 17%-ով բարձր է եղել նախորդ եռամսյակից:

Հայաստանում Opera Mini բրաուզեր գործածող սմարթֆոնների թոփ-տասնյակը (2014թ. 2-րդ եռամսյակ)

    no ieMicrosoft-ը Windows XP օպերացիոն համակարգի տեխնիկական սպասարկումը դաթարեցնելուց հետո պլանավորում է թողնել Internet Explorer դիտարկչի հին տարբերակների օգտագործողներին առանց տեխնիկական սպասրկման: Ընկերությունը կդադարեցնի տեխնիկական սպասրկումը 2016թ. հունվարին:
«Հունվարի 12-ից հետո միայն կգործի Internet Explorer-ի ամենանոր տարբերակի տեխնիկական սպասարկում»,- նշում է ընկերությունը:
    Սա նշանակում է, որ օրինակ Windows 7 SP1-ով աշխատող համակարգիչ օգտագործողները, որոնցում օգտագործվում են Explorer 8, Internet Explorer 9 կամ Internet Explorer 10 դիտարկիչները, պետք է ստանան Internet Explorer 11 թարմացում:
    Այս որոշումը պետք է որ դրական անդրադառնա համակարգչային անվտանգությանը, քանի որ դիտարկչի նոր տարբերակներն ավելի լավ են պաշտպանված կիբերվտանգներից:

Մեկնաբանություն (0) Դիտումներ: 475
ԴԵՊԻ ՎԵՐ