Facebook-ը բջջային հավելվածներում հեռացնելու է chat-ը

Здесь новыешаблоны Joomla
креативные Joomla шаблоны.

facebook-chatԱռաջիկա օրերին Facebook-ը IOS, Android եւ Windows Phone հարթակների համար նախատեսված բջջային հավելվածներից հեռացնելու է chat-ը: Այս մասին տեղեկացնում է TechCrunch-ը:

Այն օգտատերերը, ովքեր կցանկանան անմիջականորեն շփվել Facebook-ի իրենց ընկերների հետ, պետք է Facebook Messenger հավելվածը ներբեռնեն:

 Ընկերությունում կարծում են, որ այն դրական կանդրադառնա բջջային հավելվածի օգտագործման հարմարավետության վրա:

Ամեն օր Facebook-ի օգտատերերը 12 մլրդ հաղորդագրություն են ուղարկում: Հավելենք, որ Facebook-ն առաջին սոցիալական կայքը չէ, որ իր բջջային հաճախորդներին երկու մասի է բաժանում: Ավելի վաղ Foursquare-ն իր բջջային հաճախորդներին բաժանել էր Foursquare եւ Swarm հավելվածների միջեւ:

Ընդհանուր գնահատականը (0)

0
  • Մեկնաբանություններ չկան

Ավելացրեք Ձեր մեկնաբանությունը

Ավելացնել մեկնաբանություն որպես հյուր

0 / 300 Նիշերի սահմանափակում
Ձեր տեքստը պետք է լինի ոչ ավել, քան 300 նիշ
Здесь новые шаблоны для dle
ԴԵՊԻ ՎԵՐ