Ռադիո - AirTime սերվեր Երևան

rdՆոր ռադիո կայան ( 5 ալիք - Փորձաշրջան )
HD Հնչողություն
Android / Mac OS X
Օնլայն ռադիո չաթ
 
 
 
 
Մեկնաբանություն (0) Դիտումներ: 937

Huawei-LogoHuawei-ը նախատեսում է նոր հաճախորդներ ներգրավել հայկական շուկայում: Այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանում կայացել է աշխարհահռչակ Huawei կազմակերպության շնորհանդեսը՝ Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների համար: Միջոցառման կազմակերպիչը Interesting ընկերությունն է:

Միջոցառման հիմնական բանախոսներն են Huawei Russia Enterprise-ի դեպարտամենտի տնօրեն Ցաո Չոնգը (Cao Chong) եւ Huawei Armenia-ի տնօրեն Դինգ Բինը (Ding Bin):

Շնորհանդեսին մասնակցել են նաեւ Enterprise-ի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը, Terminal-ի ներկայացուցիչ Սվետլանա Բաղդասարյանը, «Մոբլիօս» ՍՊԸ-ի (Huawei-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում) տնօրեն Տաթեւ Սարգսյանը, ինչպես նաեւ IT եւ IP ոլորտի մասնագետներ Ռուսաստանից:

«Հույս ունենք, որ Huawei Հայաստանը կդառնա հզոր նորարարական կենտրոն: Մենք հավատում ենք Հայաստանին, քանի որ հայերը շատ խելացի ժողովուրդ են: Huawei-ը զարգանում է երեք ուղղություններով՝ կապի օպերատորներ, կորպորատիվ շուկա եւ մոբայլ սարքեր: Մենք՝ որպես ասիական ընկերություն, եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների հետ մրցում ենք ոչ միայն գնի, այլեւ բարձրորակ արտադրանք ներկայացնելու առումով: Բազմաթիվ մրցակիցներ ունենք շուկայում, սակայն համոզված եմ, որ Հայաստանում կզբաղեցնենք մեր տեղը՝ հաշվի առնելով այն, որ պատրաստվում ենք հեղափոխություն բերել այստեղ»,- նշել է Huawei Armenia-ի տնօրեն Դինգ Բինը:

«Գուցե վերջին 20 տարիներին տպավորություն է ստեղծվել, թե Չինաստանը միայն ցածրորակ պրոդուկտների արտադրությամբ է զբաղվում, սակայն Huawei-ն իր օրինակով փորձում է ցույց տալ, որ դա այլեւս այդպես չէ:

Ընկերությունը գիտի, թե ինչպես միտումներ են սպասվում առաջիկա տասնմայակում եւ այս առումով մենք հստակ ռազմավարություն ենք մշակել»,- ասել է Huawei Russia Enterprise-ի դեպարտամենտի տնօրեն Ցաո Չոնգը:

«Մեր համագործակցության շնորհիվ մեկ տարի առաջ Երեւանում՝ Թումանյան 27 հասցեում, բացվել է Huawei-ի՝ ԱՊՀ-ում առաջին եւ դեռեւս միակ սրահը: Մեր գլոբալ նպատակն այս պահին Հայաստանում Huawei-ի ճանաչմանը հասնելն է»,- իր հերթին ասել է Հայաստանում Huawei-ի պաշտոնական դիստրիբյուտոր «Մոբլիօս» ՍՊԸ-ի տնօրեն Տաթեւ Սարգսյանը:

Միջոցառման ընթացքում պարբերաբար իրականացվել են խաղարկություններ, որոնց հաղթողներն արժանացել են Huawei ընկերության տարբեր արժեքավոր մրցանակների:

Հավելենք, որ Huawei ընկերությունը համարվում է աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը: Այն հիմնադրվել է Չինաստանում 1987թ.: Ընկերությունն այժմ ամբողջ աշխարհում ունի 150 հազարից ավելի աշխատակիցներ եւ ներկայացուցչություններ ավելի քան 170 երկրներում:

Այն մասնագիտացած է ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր եւ այլն: Huawei Հայաստանը գործում է 2011-ից:

Մեկնաբանություն (0) Դիտումներ: 1074

ek100Հայաստանի Հանրապետության Ռադիոսպորտի Ֆեդերացիայի ռադիո սիրողները, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ աշխատելու են Ռադիո եթերում ԵԿ-100 ազդականչով` կապ հաստատելով ամբողջ աշխարհի Ռադիո սիրողների հետ և ուղարկելու են 100 ամյակին նվիրված փոստային քարտեր:

Երևանում մեկնարկեց 5-րդ ArmNet-ը

ArmNet«ArmNet Awards 2015» մրցույթի մասնակիցները կմրցեն «Նորարարություն», «Լավագույն բովանդակություն», «Դիզայն և հարմարավետություն» և «Հասարակական ազդեցություն» անվանակարգերում, կտրամադրվեն գլխավոր մրցանակներ Լավագույն բջջային հավելվածի և Լավագույն վեբկայքի համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել մինչև մարտի 26-ը, ժամը 18:00: Մրցույթին մասնակցության և գրանցման մանրամասները հասանելի են www.armnet.am կայքում:

«Բջջային հավելվածներն ու ծրագրերը փոխել են մեր աշխարհը, այսօր հազիվ թե հնարավոր է պատկերացնել ժամանակակից ինտերնետ օգտատերի առանց Ինտերնետին միացած սմարթֆոնի: Հատկապես անհրաժեշտ է նշել որ մեր վեբկայքեր և բջջային հավելվածներ մշակողները ստեղծում են մրցունակ փաթեթներ, այսպիսով նպաստելով ոլորտի զարգացմանը:

Microsoft-ը ներկայացրել Է Windows 10-ը

windows-10

  Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան ներկայացրել Է իր գործառնական համակարգի նոր տարբերակը՝ Windows 10-ը:
Նախորդ համակարգը, որն ընկերությունն այժմ առաջարկում Է օգտատերերին, անվանվում Է Windows 8/8.1:
 
Անցումը միանգամից Windows 10-ին արտացոլում Է ոչ այնքան ժողովրդականություն վայելող նախորդ տարբերակից հեռանալու՝ ընկերության ցանկությունը:
Հենց այդ պատճառով էլ, ինչպես հաղորդվում է, բաց է թողնվել իններորդ տարբերակը:
 
Microsoft-ում Windows 10-ը համարել են «պատմության մեջ ամենահզոր պլատֆորմը»:
Ինչպես հայտարարել են կորպորացիայի ներկայացուցիչները, նոր գործառնական համակարգն ընդհանուր կլինի բոլոր տեսակի սարքերի համար՝ անձնական համակարգիչներից մինչև սմարթֆոններ:
 
 windows-10windows-10
 
 
 
 
 
 
 
 
 
 
 windows-10windows-10
Մեկնաբանություն (0) Դիտումներ: 527
Подробнее на сайте: https://italianmedicine.ru https://youmedicine.ru https://fullmedicine.ru
https://forcehealth.ru
https://firehealth.ru https://primemedicine.ru
https://enjoyhealth.ruhttps://elmedicino.ru
https://qualitymedicine.ruGo to top of pagehttps://honeymedicine.ruhttps://medicinearea.ruhttps://plusmedicine.ru https://caremedicine.ru https://luckmedicine.ruhttps://boomhealth.ru
ԴԵՊԻ ՎԵՐ