Պատասխաններ (1)
  • Պատասխանը ընդունված է

    Հենրիկ Շանոյան
    Հենրիկ Շանոյան
    Ցանցից դուրս
    Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29 2014, 12:00 PM - #permalink
    2
    Հարգելի Անդրանիկ
    Առաջին հերթին ողջ ArmHost - ի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կատարած ահռելի աշխատանքը գնահատելու ու հավանելու համար:

    Այո շատ դիպուկ նկատեցիք, որ կայքը ստեղծվել է հենց Հայկական համացանցում առկա հայատառ տեղեկատվության բացակայությունը լրացնելու, մարդկանց օգնելու և ՀՀ ՏՏ զարգացնելու համար: Նախագծի հիմքում կանգնած է միմյանց օգնելու, յուրաքանչյուրիս ունեցած նվաճումները, կատարած ձեռքբերումները միմյանց հետ կիսվելու և առհասարակ նորարություններ կատարելու գաղափարը: Մենք, բացի մեր թիմից, փորձում ենք ներգրավել առանձին ՏՏ մասնագետների, սկսնակների և բոլոր այն մարդկանց ովքեր կցանկանան որևէ գործով օգնել հայկական ՏՏ զարգացմանը: Կայքում նման աշխատանքների համար ստեղծված են կարելի ասել բոլոր արդիական միջոցները, ստեղծված են տարբեր հարթակներն խնդիրների լուծման համար, բլոգինգի, նորությունների համար:

    Սակայն միայն մեր ուժերը բավական չէ այս ամենը առաջ տանելու համար: Մենք որևէ հովանավոր կամ օգնողներ չունենք, ամեն բան անում ենք մեր ուժերով, մեր գումարներով և պատրաստենք շարունակելու նման կերպ, միայն թե յուրաքանչյուր ոք իր մասնաբաժինը կատարի իր գիտելիքների չափով: Ամեն ոք եթե շաբաթը մեկ անգամ հրապարակի մեկ փոքր բլոգ, կամ ձայնագրի տեսանյութ տրամադրի կայքին ապա հավատացած եղի անպայման ամեն բան կփոխվի:

    Ինչ վերաբերում հայատառին, ցավոք ՏՏ դա այն ոլորտն է որտեղ չես կարող միայն հայերենով գրել, ստիպված ես օգտագործել թե՛ Անգլերեն, թե՛ Ռուսերեն լեզուները: Բացի այդ, մենք չենք կարող մեզ վերապահել իրավունք ստիպելու գրել հայրենատառ, դա ամեն մի ոք պետք է ինքը գիտակցի և սկսի գրել այդպես:

    Ավելին այստեղ չծավալվելու համար ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլորից, ովքեր հետևում են մեզ, աջակցում: Մենք պատրաստ ենք լսելու բոլոր նոր առաջարկները, քննադատություննրը: Պատրաստ ենք համագործակցելու բոլոր խելացի մարդկանց հետ:

    Սիրով ձեր ArmHost.net թիմ, Հենրի
    Հավանում եմ
    Этот ответ в настоящее время свёрнут Ցույց տալ
Պատասխանել հարցին

ԴԵՊԻ ՎԵՐ