Microsoft-ը խորհուրդ է տալիս հազվադեպ լավ գաղտնաբառ օգտագործել

Здесь новыешаблоны Joomla
креативные Joomla шаблоны.

password1Տեղեկատվական անվտանգության աշխարհում թույլ գաղտնաբառերը նույնպես իրենց տեղն ունեն: Այս մասին հայտարարել են մասնագետները՝ զգալիորեն նվազեցնելով պաշտպանության մի քանի մակարդակով հուսալի գաղտնաբառ օգտագործելու մասին անվերջանալի ցուցումների թիվը:

Օգտատերերն իսկապես պետք է վատ եւ կրկնվող գաղտնաբառեր օգտագործեն այնպիսի էջեր գրանցելիս, որոնք արժեքավոր տեղեկատվություն չեն պարունակում: Նման արտասովոր խորհուրդ են տվել Microsoft-ի հետազոտողները եւ հիմնավորել իրենց գաղափարը:

Մի կողմ թողնելով բոլոր էջերի համար բարդ գաղտնաբառեր հորինելու եւ հիշելու անհրաժեշտությունը՝ օգտատերը կարող է կենտրոնանալ այնպիսի համադրումների ուղղությամբ, որոնք իսկապես արժեքավոր տեղեկատվություն են պահպանում. էլեկտրոնային ֆինանսական հաշիվները, անձնական տեղեկատվություն պարունակող կայքերը եւ այլն: Այս մասին գրում է Americaru.com-ը:

Ինչ վերաբերում է գաղտնաբառերի էլեկտրոնային մենեջերներին, ապա հետազոտողները վստահ են. դրանք ավելի շատ խնդիրներ ստեղծում, քան լուծում են: Չնայած ծառայությունն օգտատիրոջը հնարավորություն է տալիս ամենուր ամենաբարդ եւ յուրօրինակ կոմբինացիաները սահմանել, այն կարող է նաեւ առաջին իսկ խափանման դեպքում օգտատիրոջը զրկել միանգամից բոլոր գաղտնաբառերից:

Ընդ որում, հավանականությունը, որ մարդը հիշում է դրանց գոնե մի մասը, ինչը նրա փոխարեն հիշել է գաղտնաբառերի մենեջերը, չափազանց փոքր է: Բացի այդ, գաղտնաբառերը տեղայնացվում են մեկ սարքի վրա, եւ միայն դրա միջոցով է հնարավոր մուտք ունենալ դեպի պաշտպանված տվյալները:

Ընդհանուր գնահատականը (0)

0
  • Մեկնաբանություններ չկան

Ավելացրեք Ձեր մեկնաբանությունը

Ավելացնել մեկնաբանություն որպես հյուր

0 / 300 Նիշերի սահմանափակում
Ձեր տեքստը պետք է լինի ոչ ավել, քան 300 նիշ
Здесь новые шаблоны для dle
ԴԵՊԻ ՎԵՐ