Ադրբեջանցիները Կենտրոնական բանկի ենթակայքը կոտրել են

Здесь новыешаблоны Joomla
креативные Joomla шаблоны.

 hacked  Anti-Armenia.org հաքերների խումբը կոտրել է ՀՀ կենտրոնական բանկի file.cba.am ենթակայքը, որտեղ որոշ ժամանակ տեղադրված են եղել հակահայկական գրություններ, տեսանյութեր և նկարներ:

   Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ կայքը ենթարկվել է deface հարձակման (deface- հարձակում, որի արդյունքում փոխվում է կայքի տեսքը): «File.cba.am հասցեում գործում է լիցենզիաների օնլայն տրամադրման համակարգը, deface-ից բացի, հնարավոր է, որ հաքերները նաև տվյալներ գողացած լինեն»,-նշեց փորձագետը:
Նշենք, որ file.cba.am հասցեում այժմ տեղադրված է հետևյալ գրությունը.
  «Հարգելի այցելուներ,
կայքը ժամանակավորապես անհասանելի է նոր տարբերակի ներդրման կապակցությամբ: Խնդրում ենք որակավորման քննություններին մասնակցության հայտեր ներկայացնելու համար զանգահարել 59-25-59 հեռախոսի համարով»:

Ընդհանուր գնահատականը (0)

0
  • Մեկնաբանություններ չկան

Ավելացրեք Ձեր մեկնաբանությունը

Ավելացնել մեկնաբանություն որպես հյուր

0 / 300 Նիշերի սահմանափակում
Ձեր տեքստը պետք է լինի ոչ ավել, քան 300 նիշ
Здесь новые шаблоны для dle
ԴԵՊԻ ՎԵՐ