Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Հարցեր, պատասխաններ
Բաց է

Հարցեր, պատասխաններ

Ծագել են խնդիրներ Ձեր համակարգչի կամ որևէ այլ սարքավորման հետ կամ ունեք հարցեր առնչվող ՏՏ ոլորտին, ապա Ձեզ հետաքրքրող բոլոր պատասխանները կգտնեք այս բաժնում:

Վիրտուալիզացիա NComputing
Առաջարկում ենք

Վիրտուալիզացիա NComputing

Վիրտուալիզացիան դա տեխնոլոգիա է որը թույլ է տալիս 1 ֆիզիկական համագարգչից օգտվեն 30 աշխատակից

Սերվերների սպասարկում
Առաջարկում ենք

Սերվերների սպասարկում

Windows Server 2003/2008/2012
Linux Centos,Debian,Ubuntu

Նորություններ

Դիտել բոլոր լուրերը
  • Ռադիո - AirTime սերվեր Երևան
    21 Մարտի 2016 by Արտյոմ Խաչատրյան, in Նորություններ
    Ռադիո - AirTime սերվեր Երևան
    Նոր ռադիո կայան ( 5 ալիք - Փորձաշրջան ) HD Հնչողություն Android / Mac OS X Օնլայն ռադիո չաթ http://www.radiohit.am
    Մանրամասն
  • ՀԾ Վաճառատեղ ԱՆՎՃԱՐ
    17 Հուլիսի 2015 by Արտյոմ Խաչատրյան, in Ծրագրեր
    ՀԾ Վաճառատեղ ԱՆՎՃԱՐ
    Հայկական Ծրագրեր ընկերությունը թողարկել է ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի ԱՆՎՃԱՐ համակարգ փոքր խանութների համար: ՀԾ-Վաճառատեղը ապահովում է փոքր խանութների...
    Մանրամասն
  • Երևանում կայացել է աշխարհահռչակ Huawei կազմակերպության շնորհանդեսը
    10 Հուլիսի 2015 by Արտյոմ Խաչատրյան, in Նորություններ
    Երևանում կայացել է աշխարհահռչակ Huawei կազմակերպության շնորհանդեսը
    Huawei-ը նախատեսում է նոր հաճախորդներ ներգրավել հայկական շուկայում: Այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանում կայացել է աշխարհահռչակ Huawei կազմակերպության...
    Մանրամասն

Բլոգ

Ինչպես ավելացնել Լինուքսի տակ NTFS ֆորմատով դիսկը
Linux
Այսօր կներկայացնեմ ինչպես ավելացնել Լինուքսի տակ NTFS ֆորմատով դիսկը   Առաջին հերթին մեզ հարկավոր է ներբեռնել EPL ռեպոզիտորիան։ Կատարում ենք հետևյալ գործողությունը   # yum install epel-release որից հետո հավաքում   # yum install ntf...
Մանրամասն...
Zabbix 3.0.2 սերվերի ինստալացիա RHEL/CentOS 7 PostgreSQL 9.5
Linux
Բարև բոլորին! Այս օրվա տանջալի աշխատանքային գիշերից :) մնացած կոնֆիգուրացիոն մանուալն: Բացատրել, թե ինչ է Zabbix ինձ թվում է կարիք չկա։ Ում հարկավոր է նա հասկանու է կամ փորձում է հասկանալ այն, ինչպես բոլոր մասնագետները իրենց առoրյա կյանքու :)))  ...
Մանրամասն...

Բլոգերներ

Տ.Տ. Բլոգ

Ունե՞ք որևէ նորություն առնչվող Տ.Տ. ոլորտին

  • Բլոգ
    Բլոգ Բոլոր հոդվածները:
  • Ենթաբաժիններ
    Ենթաբաժիններ Բոլոր ենթաբաժինները:
  • Տեգեր
    Տեգեր Բոլոր տեգերը որոնք ավելացվել էն կայքում
  • Բլոգերներ
    Բլոգերներ Կայքի լավագույն բլոգերները:
  • Թիմային հոդվածներ
    Թիմային հոդվածներ Լավագույն թիմային բլոգները:
  • Արխիվ
    Արխիվ Նախկինում ստեղծված հոդվածներ
20
Սպտ

LINUX օպերացիոն համակարգի պատմությունն

Օգտատեր : բաժինը: Linux
  • Տառատեսակի չափը: Больше Меньше
  • Դիտումներ: 2951
  • Մեկնաբանություն: 2
  • Տպել
LINUX օպերացիոն համակարգի պատմությունն
 
LINUX օպերացիոն համակարգի պատմությունն
 
 
     Շատ հաճախ Linux օպորացիոն համակարգն անվանում են Unix-ա նման համակարգ: Ուստի մի փոքր կ պատմեմ Unix օպերացիոն համակարգի մասին: Unix ՕՀ եղել է ստեղծված 1969թ. Կեն Թոմփսոնի (Ken Thompson) և Դեննիս Ռիտչի (Dennis Ritchie) կողմից Bell Laboratories-ում, որը պատկանել է AT&T ընկերությանն: Իսկզբանե Unix-ը եղել է մեկ օգտագործողով ՕՀ, որը աշխատել է PDP-7 մինի-ԷՀՄ-ի վրա և եղել է գրված ասսեմբլերով: Որոշ ժամանակ անց, երբ Թոմփսոնն  և Ռիտչին կարողացան համոզել կառավարիչներին ձեռք բերել նոր ա
վելի հզոր PDP-11, Unix-ը եղավ վերագրված հատուկ այդ նպատակի համար գրված C ծրագրավորման լեզվով: Բացի դրանից, այդ ժամանակվա նոր մինի-ԷՀՄ-ի էֆեկտիվությունն հնարավորություն ապահովեց ստեղծել տեքստերի մշակման համակարգեր:
 
b2ap3_thumbnail_dennis-ritchie.jpg
  Կեն Թոմփսոն և Դեննիս Ռիտչի 

    Վերջ ի վերջո, տեքստային մշակման ինստրումենտալ հնարավորություններն եղան ստեղծված, և Unix (իր տակ աշխատող միասին բոլոր հնարավորություններով ) դարձավ լայնորեն կիրառվել AT&T ընկերության ներսում: 1973թ. ՕՀ նվիրված կոնֆերանսի ժամանակ Թոմփսոնն և Ռիտչին կարդացին զեկույց, նվիրված համակարգին, որը բարձր հետաքրքրություն առաջացրեց բոլոր ակադեմիական միությունների մեջ: AT&T ընկերությունն չէր կարող զբաղվել համակարգչային բիզնեսով կապված 1956թ. հակամենաշնորհային օրենսդրության գոյությամբ, բայց թույլատրեց համակրգի տարածմանը նոմինալ գնով: Դա եղավարված առաջին հերթին ակադեմիական օգտսագործողների համար և, հետո, պետական հիմնարկությունների և արտադրական հիմնարկությունների համար:

    Երջանիկ սեփականատերերից մեկն Unix համակարգի եղավ Բերկլիում գտնվող Կալիֆորնիայի Համալսարանն (University of California at Berkeley), որտեղ համակարգչային համակարգերի հետազոտման խմբի ուժերով (Computer System Research Group, или CSRG) Unix ՕՀ-ում եղան ներմուծված էական բարելավումներ: Փոփոխություններն հանգեցրեցին Unix-ի նոր մոդիֆիկացիայի ստեղծմանն որը ծանոթ է ինչպես Berkeley Software Development (BSD) Unix, որը դարձավ ամենազդեցիկ մոդիֆիկացիաներից մեկը, զիջելով, թերևս, միայն AT&T-ի մշակումներին: BSD-ի մեջ եղել են ավելացված այնպիսի կարևոր հնարավորություններ ինչպիսին է, ցանցային վերամշակումը TCP/IP պրոտոկոլի բազայի վրա, բարելաված օգտագործողների ֆայլային համակարգը (user file system, UFS), առաջադրանքների կառավարումը և կատարելագործված հիշողության կառավարման կոդը:

   Բազուն տարիների ընթացքում BSD առաջընթացիկ էր ակադեմիական միջավայրում, այն ժամանակ երբ AT&T ընկերության կողմից թողարկված վերսյաներն, որոնց գագաթնակետն եղավ System V, գերակշռում էին կոմերցիոն հիմնարկություններում: Մասամբ դա բացատրվում էր սոցիալոգիական պատճառներով, համալսարաններին դուր էր գալիս ոչ օֆիցալ, և հաճախ ավելի հաջողված Unix BSD-ընտանիքն, այն ժամանակ երբ կոմերցիոն հիմնարկություններն նախընտրում էին գործ ունենալ AT&T-ի Unix-ի հետ:

  Լինելով օգտվողների կողմից կառավարվող, նույն ժամանակ այդ օգտվողների կողմից մշակված Unix-ի BSD-տեսակը եղել է ավելի նոր և ավելի արագ մշակվող: Այս առումով, վերջին պաշտոնական վերսյան AT&T Unix , System V Release 4 (SVR4), մարմնավորեց իր մեջ BSD-ի դրական կողմերի առանձնահատկությունների մեծ մասը: Մասամբ այն պատճառով, որ 1984թ. AT&T-ի մոտ հայտնվեց հնարավորություն զբաղվել Unix-ի վածառքով, BSD-ի վրա աշխատանքն աստիճանաբար դադարում էր և հավասարվեզ զրոյի 1993թ., ավարտվելով BSD 4.4 վերսիայով: Չնայած կատարելագործման աշխատանքները BSD-ի վրա շարունակվում են մինչ այսօր ամբողջ աշխարհի բազուն մշակողների կողմից: Գոյություն ունեն առնվազն չորս ուղվածություններ Unix-ի, որոնք աճում են անմիջականորեն BSD 4.4-ից: Եվ սա էլ չենք խոսում Unix-ի բազմաթիվ կոմերցիոն վերսյաների մասին, նմանակն HP-UX Hewlett-Packard-ից, որը գերակշռող մասով եթե, ոչ ամբողջությամբ հիմնված է BSD-ի վրա: BSD և System V – միակ վարիացիաներն չէն Unix-ի, քանզի, որ կոդի առյուծի բաժինն գրված է C-ով, կոդը համեմատաբար հեշտ է տեղափոխել այլ մեքենաների վրա և նույնքան հեշտ է արտագրել նորից: Նման առավելություններն դարձնում են Unix-ն լավագույն ընտրություն հիմնարկությունների համար, որոնց հիմնական բիզնեսն կապված է սարքավորումների ապահովման վաճառքի հետ: Sun, SGI, Hewlett-Packard, IBM (բազմիցս ինքնուրույն մշակել են Unix), Digital Equipment Corporation, Amdahl և տասնյակ ուրիշներ: Ընկերությունն ընդհանուր առմամբ ստեղծում էր նոր սարքաորումներ, որից հետո ուղակի տեղափոխումեր նրա վրա Unix-ը և որպես արդյունք սարքավորումներն կարող էին գործել արդեն անմիջապես արտադրությունից հետո: Որոշ ժամանակ անց յուրաքանչյուր վաճառողի մոտ հայտնվեց սեփական Unix-ի տարատեսակը և հաճախորդների բազա, "սերտորեն" իր հետ կապված:

    Դրա արդյունքում առաջացած խառնաշփոթն բերեց նրան, որ առաջացավ անհրաժեշտություն լուրջ ստանդարտիզացիայի անցկացմանն, որի մեծ ձեռքբերումն դարձավ POSIX ընտանիքի ստանդարտներն, որը սահմանում էր պահանջներն ՕՀ ինտերֆեյսի և ինստրումենտալ հնարավորությունների համար: Կոդը որը գրված է POSIX ստանդարտով, թեորապես հնարավոր է տեղափոխել ցանկացած ՕՀ, որը համապատասխանում է POSIX ստանդարտին, և POSIX-ի տեստերի կոպիտ փաթեթը ստեղծու, է նախապայման այդ թեորիայի պրակտիկ իրականացմանն: Ներկա պահին համապատասխանումն POSIX ստանդարտին հիմնական առաջնային նպատակներից է ցանկացաց լուրջ ՕՀ համար:
 
   Վերադառնանք 80-ականների սկիզբ: 1984թ. տաղանդավոր հակեր Ռիչարդ Ստոլլմենն (Richard Stallman) նախաձեռնեց ամբողջովին անկախ պրոյեկտ, ստեղծել Unix-անման ՕՀ իր միջուկով, մշակման գործիքներով և ծրագրերի հավաքածույով նախատեսված վերջնական օգտագործողների համար: Կրկնորինակելով պրոյեկտի անունն GNU (»GNU՚s Not Unix» - լավ ռեկուրսիվ հապավումն), Սթոլմենն իր առջև դրեց ինչպես իդեոլոգիական, այնպես էլ տեխնիկական նպատակներ: Ինքն ցանկանում էր ստանալ մի կողմից բարձրորակ ՕՀ, մյուս կողմից – այնպիսին որը կ կարողանա տարածվել ազատ: Երբ Սթոլմենն ասում էր "ազատ տարածվող", նա ինկատի ուներ ոչ միայն "անվճար տարածվող", այլ այն ինչ ավելի կարևոր է , "ազատված" ցանկացած լիցենզավորման համաձայնագրերից, որոնք սահմանափակում են օգտագործման ազատությունն, պատճենահանումն, ուսումնասիրումն, վերաօգտագործումն, փոփոխությունները և ծրագրային ապահովման վերաբաշխումն: (Սթոլմանն ասում էր. Խոսքի ազատությունն – դա անվճար գարեջուր չէ): Ի վերջո Ռիչարդ Սթոլմանն ստեղծեց բարեգործական հիմնադրամ Free Software Foundation (FSF), որի նպատակն էր գտնել ֆինանսավորման աղբյուրներ GNU ծրագրային մշակումների համար: (Բացի այդ, FSF ունի բաժնեմասային տոկոս մի շարք մտավոր սեփականության մեջ:

    Իր 15 ամյա պատմության ընթացքում GNU պրոյեկտն ստեղծել և ադապտացրել է իսկապես հսկայական շարքի ծրագրեր, որոնց շարքում ավելի ճանաչված էն Linux-ծրագրերն Emacs, gcc (GNU C կոմպիլյատորն) և bash (հրամանային աբալոչկա): Պրոյեկտի սահմաններում հիմա մշակվում է GNU Hurd միջուկը, վերջին հիմնական կոմպոնենտն GNU OS օպերացիոն համակարգի: Ներկա պահին Hurd-ը արդեն գործում է , բայց ներկա վերսիայի թիվն – 0.3 է, այնպես որ դժվար չէ հասկանալ, թե ինքան է դա հեռու մշակողների մտադրություններից:

   Չնայած Linux-ի հանրաճանաչության, Hurd շարունակվում է կատարելագործվել մի քանի պատճառներով: Առաջին, Hurd-ի կառուցվածքն ավելի ճշգրիտ է մարմնավորում Սթոլմենի գաղափարն այն մասին, թե ինչպես պետք է աշխատի ՕՀ: Օրինակ, յուրաքանչյուր օգտագործող կարող է փոփոխել կամ փոխարինել Hurd-ի որոշ մասեր իր գործունեության ընթացքում: Փոփոխություններն չէն ազդի այլ օգտագործողների վրա, այլ միայն տվյալ օգտագործողի վրա, բացի այդ եթե, նրանք չեն հակասում անվտանգության պահանջներին:: Մյուս պատճառն կապված է նրանից, որ Hurd ընդլայնվում է մուլտիպրոցեսորային համակարգերի մեջ ավելի իմաստալից, քանս, Linux միջուկն: Կարելի է ասել, որ Hurd մշակվում է ուղակի այն պատճառով, որ կա հետաքրքրություն իր մշակման մեջ, ծրագրավորողներն աշխատում են իրենց ցանկությամբ և անվճար, և մինչև այն ժամանակ գոնե իրենցից մի քանիսն կամ մի մասն կ աշխատի, Hurd կ զարգանա: Եթե երբևէ բոլոր խոստումներն կլինեն կատարված, Hurd կդառնա Linux-ի լուրջ մրցակից: Այսօր, սակայն Linux – անկասկած թագավորն է ազատ տարածվող միջուկների մեջ:
 
                  b2ap3_thumbnail_20140920-183745.jpg        b2ap3_thumbnail_lt-ast.jpg
                                                           Ռիչարդ Սթոլման                                                          Լինուս Տորվալդս և Ենդրյու Տանենբաուն
 

    Linux անվանումն հանդիսանում է Լինուս Բենեդիկտ Տորվալդսի գրանցված առևտրային ապրանքանիշը, իսկ GNU – GNU դա Unix չէ պրոյեկտի անվանումն (ռեկուրսիվ հապավումն, որը կարելի է վերծանել անվերջ), 1984թ. սկսված FSF-ում Ռիչարդ Սթոլմանի կողմից (FSF – Free Software Foundation):

Լինուս Տորվալդսն լինելով 1991թ. ուսանող , փորձարկումներ էր կատարում, Minix օպերացիոն համակարգի հետ, որը եղել է մշակված պրոֆեսոր Ենդրյու Տանենբաունի կողմից ուսումնական նպատակների համար, և i386 պրոցեսորի ասսեմբլերով: Օգոստոսի 25 1991թ. Լինուս Թորվալդսն տարածեց comp.os.minix usenet նորությունների խմբում տեղեկություն այն մասին, որ ինք մշակել է MINIX-ի հիման վրա նոր օպերացիոն համակարգ AT համատեղելի համակարգիչների համար, և հրավիրեց բոլոր հետաքրքրված անձանց մասնակցել նրա հետագա մշակման մեջ: Իր հայտարարությունում, նա հատուկ նշեց, որ իր փորձարկումներն ոչ ավել են քան հոբբի, և նա “ … չի համարվում այնպիսի պրոֆեսիոնալ, ինչպիսին են GNU-ի մասնագետներն ...”:

    Իսկապես, Լինուսի “ժառանգն” հավանական է այդպես էլ կմնար էքսպերիմենտ, բայց նրա հաղորդագրությունն հետաքրքրեց Ռիչարդ Սթոլման-ին – FSF-ի հիմնադիրին: Այդ ժամանակ FSF-ում արդեն ինչ 7 տարի իրականացվում էին աշխատանքներ GNU պրոյեկտի շրջանակներում, որի նպատակներ ստեղծել ազատ տարածվող GPL Copy Left UNIX System V համատեղելի օպերացիոն համակարգ: 1991թ. FSF-ում եղել են ստեղծված մեծ քանակությամբ լայնորեն կիրառվող ծրագրային ապահովումներ: Օրինակ: Bash հրամանային աբալոչկան (Bourne again shell) , հանրաճանանչ խմբագրիչ Emacs, կոմպիլյատոր gcc և այլն: Սակայն GNU պրոյեկտի իրագործման համար պակասում էր ստաբիլ աշխատող օպերացիոն համակարգի միջուկ: Իսկզբանե GNU պրոյեկտն եղել է ուղված դեպի HURD միջուկն, բայց աշխատանքներն այս միջուկի ստեղծման հետ մինչև հիմա հեռույեն ավարտին հասնելուց, ուստի տանդեմն. Լինուս Տորվալդսի կողմից միջուկն գումարած ուտիլիտաներն, ծրագրերն, գրադարաններն, կոմպիլյատորն, bash աբոլոչկան և այլն GNU-ի կողմից, եղավ լավագույն ալտերնատիվը GNU/HURD-ի: 1991-1992թթ. ընթացքում GNU/Linux պրոյեկտն ակտիվ զարգանում էր և 1993թ. հայտնվեց առաջին GNU/Linux դիստրիբուտիվան, որը եղավ հավաքված Red Hat ընկերությունում – ներկայումս առաջատար ներմուծողն GNU/Linux դիստրիբուտիվաների:
 
     Դժվար թե առաջին դիստրիբուտիվաներն կարելի էր խորհուրդ տալ արտադրական օգտագործման համար, բայց մասսայական հետաքրքրություն կար նոր օպերացիոն համակարգի հանդեպ` ինչպես մշակողների լայն մասսայի կողմից, այնպես և սարքավորումների արտադրողների կողմից:
   Եվ 199.. թ, կեսերին հայտնվեցի բավականին ստաբիլ և վստահելի դիստրիբուտիվաներ, որոնցում մատակարարվում էր բազուն քանակի ներմուծված GNU/Linux ծրագրային ապահովում (օրինակ SMTP ագենտ Sendmail և DNS սերվեր BIND): Հաջողության գրավականն GNU/Linux-ի հանդիսացան երկու ասպեկտներ. անվճարությունն և դիստրիբուտիվաների ծրագրային ապահովման ազատ տարածումն և արտադրական օգտագործման համար շատ սերվերային ծրագրերի բավականին ստաբիլությունն: Այս երկու առանձնահատկություններն GNU/Linux-ի թույլ էին տալիս կառուցել ‘քիչ բյուջետային’ սերվերներ ոչ մեծ և միջին ծրագրերի համար: Օֆիսային ծրագրերի տեղափոխումն GNU/Linux-ում իրավիճակն վատ էր մինչև 90-ականների վերջն: Սակայն այսօր գոյություն ունեն հոյակապ գրաֆիկական աբալոչկաներ Xfree86-ի համար` GNOME և KDE, պատուհանային մենեդժերների առատությունն, օֆիսային աշխատանքների միջոցներ, ռեդակտորների և էլեկտրոնային ցուցակներ:
      Ավելի տարածված դեստրիբուտիվաներ են, Red Hat, SlackWare , Mandrake , Debian, SuSE, Gentoo, Knoppix, ASP, ALT:
 
   Այսքանով սահմանափակում եմ LINUX-ի ստեղծման պատմության մի մասնիկն սակայն այն դրանով չի վերջանում, քանզի այն այնքանա հետաքրքիր է ու գրավիչ որքան ինք է: LINUX դա միայն օպերացյոն համակրգ չէ դա նաև կյանքի և մտածելակերի մեկ այլ աշխարհ է: Հուսանք, որ նրա հոյակապ կյանքի ընթացքն կ շարունակվի և ամեն անգամ իր համախոհներին կ հիացնի կատարյալ և անզուգական հնարավորություններով ու աշխատանքով:
 
      Խորհուրդ կ տամ վիկիպեդիայից կարդալ Տանենբաունի, Լինուսի, Սթոլմանի կենսագրություններն և կրկին LINUX-ի պատմությունն:
 Շնորհակալություն ընթերնելու համար և հավելեմ մի քանի կայքերով որոնք կարողեք ուսումնասիրել (http://habrahabr.ru/post/95646/ ,  https://www.stallman.org/ , http://opensourcerules.net/istoriya-razvitiya-linux.html ) :
  • Հայտնաբերված սխալների, կամ ավելի նյութի տեղադրման համար գրեք պոստում:
    Կանխավ շնորհակալություն

    Հավանում եմ 0
  • Շնորհակալություն Մարտին ինֆորմացիաի համար, սկսենք աշխատել ուսումնասիրել հայերեն:
    Մենք նույնպես աշխատում ենք և կավելացնենք հետաքրքիր հոդվածներ:

    Հավանում եմ 0

Ավելացրեք Ձեր մեկնաբանությունը

Ավելացնել մեկնաբանություն որպես հյուր

0 / 300 Նիշերի սահմանափակում
Ձեր տեքստը պետք է լինի ոչ ավել, քան 300 նիշ
www.ArmHost.Am
ԴԵՊԻ ՎԵՐ